Հասարակական

Արտակ Զեյնալյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

Արտակ Զեյնալյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 30-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունները և նշել, որ արդարադատության ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և վստահեցրել, որ բարեկամ երկու երկրների փորգործակցությունը լինելու է շարունակական:

Այդ համատեքստում նախարարը դեսպանի հետ քննարկել է Հայաստանի և Արգենտինայի միջև քրեական և քաղաքացիական գործերով իրավական փոխօգնության վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստմանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությանն ու հնարավորություններին:

Հանդիպման ավարտին նախարար Զեյնալյանը հաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ Արգենտինայի հետ հարաբերությունները զարգացնելու և համագործակցությունը մի շարք ուղղություններով շարունակելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում