Մշակութային գործիչները շնորհավորում են Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Պետականության ծնունդը հնարավոր եղավ Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանն ասաց, որ այն, ինչ կապված է հայոց պատմության հետ, իր համար սրբություն է: «Այդ սրբության անբաժան մասն է Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Կարծում եմ`վաղ թե ուշ ամեն բան իր ճիշտ ճանապարհով է գնում»,-ասաց Քոթանջյանը:

Դերասանը շեշտեց, որ իր հայրը Խորհրդային միությունում բարձր պաշտոն էր զբաղեցնում, և նա հայ էր` հավատարիմ իր արժեքներին: Հայրս, լինելով կուսակցական, կարողացել է ծառայել հայ ազգին: Պատահական չէ, որ դա իմ մեջ էլ կա, հուսամ` կլինի նաև որդուս և թոռնիկիս մեջ: Կարծում եմ` այն լավ բաները, որ ունենք պետք է կարողանանք պահպանել և փոխանցել սերունդներին»,-ընդգծեց դերասանը` շնորհավորելով բոլորին:

Երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը փաստեց, որ երբ հանրապետություն ստեղծվեց, մենք կառուցեցինք և աշխարհին ներկայացանք մեր Երևան քաղաքով, մեր հզորությամբ, գիտությամբ, արվեստով, նվաճումներով:

«Մեր երրորդ պետականության օրոք այնպիսի ցնցող տպավորություն թողեցինք աշխարհի վրա, այնպիսի մշակույթ ցույց տվեցինք, որը միայն հային էր վայել: Ես այն երջանիկների թվում եմ, ովքեր գերադասում են պետականությունը: Հենց այդ պետականության շուրջը լինելու գաղափարն է, դրա օրոք ապրելու իրավունքն ու հպարտությունն է, որ պետք է գնահատել»,-ընդգծեց երգիչը:

Հայաստանի առաջին կառավարության կազմը հրապարակվել է 1918 թվականի հունիսի 24-ին. այն գլխավորել է Հովհաննես Քաջազնունին: Օգոստոսի 1-ին տեղի է ունեցել խորհրդարանի առաջին նիստը: 2.5 տարվա ընթացքում հանրապետությունն ունեցավ 4 կառավարություն:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ»–ի հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Իրանը սպառնալիքի դեպքում պետք է պատրաստ լինի գործել ցանկացած տարածաշրջանում. Մոջթաբա Խամենեի

Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանում պաշտոնապես ներդրվեց կենսաչափական նոր համակարգը. «ՀայՓաս» ընկերությունը բացեց սպասարկման առաջին կենտրոնը

Երևանում շահագործվող շատրվանների աշխատանքը նոյեմբերի 1-ից կդադարեցվի

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ծանրորդ Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարն ԱԱ-ում