Հասարակական

Էլթոն Ջոնը  երջանիկ է Հայաստանում դրական փոփոխությունների մասը լինելու համար

1 րոպեի ընթերցում

Էլթոն Ջոնը  երջանիկ է Հայաստանում դրական փոփոխությունների մասը լինելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, որը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մայիսի 26-ին ժամանել է Հայաստան, նշեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ փոփոխություններ են նախաձեռնել Հայաստանում, և ինքը երջանիկ է, որ նախատեսվող փոփոխությունների ցունամիի մի մասն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 27-ին «Երևան, իմ սեր» հիմնադրամում լրագրողների հետ ունեցած կարճատև հանդիպմանն ասաց երաժիշտը:

Անդրադառնալով Հայաստանի ապագային՝ Ջոնը շեշտեց, որ միանգամից հնարավոր չէ ամեն բան փոխել, պետք է քայլ առ քայլ գնալ բարեփոխումների:

Բրիտանցի երգիչ Էլթոն Ջոնը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Starkey հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Օսթինը ժամանել են«Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն»:

Բարեգործական ակցիայի շրջանակում մայիսի 27-ին 100 լսողական սարք է բաժանվել մանուկներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում