Վահրամ Բաղդասարյանը կառավարության գործունեությունը գնահատելու համար ժամանակ է խնդրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս պահին ձեռնպահ է մնում նոր կառավարության աշխատանքի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողներ հետ հանդիպմանը Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ կառավարության կազմում նշանակված պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը քաղաքական դաշտում անհայտ մարդիկ են: «Մենք այդ մարդկանց աշխատելու հնարավորություն պետք է տանք, որից հետո միայն գնահատականներ հնչեցնենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց նա:

Միևնույն ժամանակ, Բաղդասարյանն ընդգծեց, որ այն մտահոգությունները, որոնք նախկինում ՀՀԿ-ն հայտնել էր, շարունակում են մնալ: «Մեր մտավախությունները չեն փարատվել, բայց տա Աստված, որ նրանք իրենց աշխատանքով հակառակն ապացուցեն և կարողանան փարատել մեր մտահոգությունները»,- նշեց նա:

Բաղդասարյանն ընդգծեց, որ ճիշտ չի համարում գնահատական տալ մարդկանց աշխատանքին, ովքեր նոր են նշանակվել ու մի քանի օր է, ինչ աշխատում են:

Հարցին, թե ակնկալիքները նոր կառավարությունից դրակա՞ն են, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր հայի համար կառավարության աշխատանքից ակնկալիքներն ու սպասումները պետք է դրական լինեն: «Կա ավանդույթ, որ կառավարությունը 100 օր աշխատելուց հետո տալիս է հաշվետվություն: Ես հորդորում եմ մնացած քաղաքական ուժերին և գործիչներին, որ գնահատականներ տալու հարցում չշտապեն: Ժամանակ է պետք տալ, որ մարդիկ կայանան, իրենց տեսլականը ներմուծեն իրենց ղեկավարած կառույցներում»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան