Մշակույթ

«Հայաստանի առաջին Հանրապետություն. 100 տարվա հետահայաց» ցուցահանդեսում կներկայացվեն մի շարք հետաքրքիր ցուցանմուշներ 

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի առաջին Հանրապետություն. 100 տարվա հետահայաց» ցուցահանդեսում կներկայացվեն մի շարք հետաքրքիր ցուցանմուշներ 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում մայիսի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստանի առաջին Հանրապետություն. 100 տարվա հետահայաց» ցուցահանդեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսում կներկայացվեն թեմատիկ ցուցանմուշներ՝ Առաջին Հանրապետության խորհրդանիշներ, կարևոր փաստաթղթեր, ժամանակի կենցաղն արտացոլող նյութեր, հագուստի նմուշներ և այլն: Ցուցահանդեսը կուղեկցվի լուսաձայնային, տեսողական և անիմացիոն հատուկ էֆեկտներով։ Տոնակատարության միջոցառումների շրջանակներում մայիսի 28-ին հանրապետության բոլոր մարզկենտրոններում տեղի կունենան տոնական համերգներ՝ հայտնի երաժիշտների և անսամբլների մասնակցությամբ: ՀՀ մշակույթի նախարարության և մարզպետարանների համագործակցությամբ իրականացվող տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի միաժամանակ՝ ժամը 18:00-ին, իսկ ժամը 20.30-ին տեղի կունենա հանդիսավոր հրավառություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում