Քաղաքականություն

Հայաստանը սպասում է ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից համաձայնագրի ամբողջական վավերացմանը. ԱԳՆ խոսնակ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը սպասում է ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից համաձայնագրի ամբողջական վավերացմանը. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը սպասում է Եվրամիության անդամ երկրների խորհրդարանների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական վավերացմանը: Մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշեց, որ դա անհրաժեշտ է Հայաստանի համար կարևոր նշանակության համաձայնագրի մասնակի կիրարկումից ամբողջական կիրառման անցնելու համար։

«Հայաստանում համաձայնագրի վավերացումն արդեն իրականացվել է ամբողջությամբ, ներքին ընթացակարգերն ավարտվել են: Այն ժամկետները, որ գործում են համաձայնագրի մասնակի կիրարկման համար, արդեն իսկ գործում են: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ձայների բացարձակ մեծամասնությամբ ևս հավանություն է տրվել այդ փաստաթղթին: Մենք նաև սպասում ենք ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից դրա վավերացմանը, որպեսզի այդ շատ կարևոր գործիքի ամբողջական կիրարկումը սկսենք»,-ասաց Տիգրան Բալայանը:

2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարԷդվարդ Նալբանդյանն ու ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այն պետք է վավերացում անցնի ԵՄ անդամ բոլոր երկրներում՝ ամբողջությամբ ուժի մեջ մտնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում