Քաղաքականություն

ԿԳ նախարարը վստահեցնում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն տնօրեններ կամ ռեկտորներ չեն ընդունվել

1 րոպեի ընթերցում

ԿԳ նախարարը վստահեցնում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն տնօրեններ կամ ռեկտորներ չեն ընդունվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ կամ ռեկտորներ չեն ընդունվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ուսուցիչներից և ռեկտորներից ՔՊ ընդունվելու դիմումներ չկան: Կուսակցությունը շարժման ընթացքում տեսնելով հնարավոր վտանգները, որ պատեհապաշտները կարող են տեղ գտնել, դադարեցրել է անդամագրումը: ՔՊ-ն շատ լուրջ ֆիլտրեր է դրել, որպեսզի դրանում տեղ գտնեն այն մարդիկ, ովքեր իրականում ուզում են կուսակցական գործունեությամբ զբաղվել, այլ ոչ թե հասնել պաշտոնների»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով դպրոցների այն տնօրեններին և ուսուցիչներին, որոնք Հանրապետական կուսակցության անդամ են, ասաց՝ եթե ցանկանում են մնալ այդ կուսակցությունում, արգելքներ չեն լինի: «Եթե այդ մարդը կուսակցական գործունեությամբ չի զբաղվում դպրոցում, ես իրավունք չունեմ խախտել Սահմանադրությունը: Իսկ եթե ցանկանան դուրս գալ կուսակցությունից, ապա ոչ մի տնօրեն կամ մարզպետ չի կարող ընդդիմանալ նրանց կամքին»,-եզրափակեց Հայրապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում