Քաղաքականություն

Դավիթ Սանասարյանը կզբաղեցնի ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը

2 րոպեի ընթերցում

Դավիթ Սանասարյանը կզբաղեցնի ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քայլ արա» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը կզբաղեցնի ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա «Հ3» հեռուստաընկերության եթերում խոսել է նոր ձևավորվելիք այդ կառույցի ղեկը ստանձնելու պատասխանատու աշխատանքի մասին՝ նշելով, որ գործունեությունը կսկսի «Բարև, կոռուպցիա, ես քեզ սպասում էի» և կավարտի «Ցտեսություն, կոռուպցիա, դու այլևս չկաս» կարգախոսով:

Պետական վերահսկողական ծառայությունը նորաստեղծ մի կառույց է, որը կիրականացնի պետական վերահսկողություն`Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովման նպատակով:

Ծառայությունը կիրականացնի ուսումնասիրություններ պետական կառավարման համակարգի մարմիններում և հիմնարկներում, վերահսկողություն ՀՀ կառավարության որոշումների, Վարչապետի որոշումների և հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի՝ այդ թվում hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների, կատարման նկատմամբ

Ուսումնասիրությունները կընդգրկեն ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում՝ պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով:

Կառույցի գործունեությունը կկարգավորվի օրենքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում