Մեծ թվով մարդկանց կողմից Հայաստանում ներդրումների ձգտում կա. նախարար Մինասյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բավական մեծ թվով անձանց կողմից Հայաստանում ներդրումների ձգտում կա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա նշեց, որ այս պահին չկա որևէ ցուցանիշի վատթարացման նշան, որը կարող է սպառնալիք հանդիսանալ երկրի տնտեսական իրավիճակի տեսանկյունից: «Մենք մեր ենթակառուցվածքները պետք է բերենք հավուր պատշաճի, որ ներգրավենք նոր ներդրումներ»,-ասաց Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ պետական արտոնություններով պայմանավորված (մաքսատուրքերից ազատում)՝ հաշվարկված շուրջ 35 միլիարդ դրամի ներդրում է առկա, աջակցության այլ գործիքներով, որոնք վերաբերում են վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը և ԱԱՀ-ի հետ վերադարձներին, կամփոփվեն առաջիկա երեք օրերին:

Անդրադառնալով համակարգում իրականացվելիք փոփոխություններին՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ առաջիկայում ավելի համալիր կերպով հանդես կգան՝ ներառյալ կառավարության ծրագրում իրենց առաջարկությունները ներկայացնելը: Նրա խոսքով՝ իրենց ծրագրում կլինեն ինչպես նոր մոտեցումներ, այնպես էլ կապահովեն նախորդ կառավարության որդեգրած ուղղություններում և ոլորտներում իրականացվող ծրագրերի շարունակությունը: «Նոր ծրագրում կլինեն նաև նոր մոտեցումներ, այդ թվում՝ հակամենաշնորհային քաղաքականության մասին»,-հավելեց նախարար Մինասյանը:

Բնապահպանության նախարարի 19-ամսյա փորձն էլ նրան տվել է այն համոզումը, որ կայուն զարգացման հենասյուները՝ սոցիալական ներառականությունը, տնտեսական աճը, բնապահպանական կայունությունը, ճիշտ պահելով է, որ կարելի է հասնել կայուն աճի:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրին, որը մայիսի 17-ին ստորագրվել է Աստանայում, որով ապրանքների լայն շրջանակի համար կկիրառվի զրոյական կամ արտոնյալ մաքսատուրքերի ռեժիմ, ապա, ըստ Մինասյանի, այն նոր հնարավորություններ կբացի Հայաստանի համար: Մի կողմից՝ Հայաստանի տարածքն օգտագործելու տեսանկյունից, մյուս կողմից՝ «Մեղրի» ազատ առևտրի գոտում արտադրություններ հիմնելու և ծառայություններ մատուցելու առումով: Նա հայտնեց, որ այդպիսի համաձայնագիր է նախատեսված նաև Չինաստանի և ԵԱՏՄ-ի միջև:

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ