Պատմաբանը հորդորում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվացված տարբեր լեզուներով նյութերը հասանելի դարձնել թուրք հանրությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներն ուսումնասիրող Աշոտ Հայրունին հորդորում է աշխատանքային խումբ ձևավորել և զբաղվել Հայոց ցեղասպանության մասին նյութերն ու հրապարակումները թուրքերեն և անգլերեն լեզուներով թուրք հասարակության շրջանում տարածելով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ,լրագրողների հետ հանդիպմանը Հայրունին նշեց, որ հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ կան, որոնք հասանելի են միայն նեղ ակադեմիական շրջանակներին: «Մեր հարևան Թուրքիան շարունակում է զրոյական հարաբերություններ պահպանել Հայաստանի հետ՝մեկընդմեջ հանդես գալով թշնամական հայտարարություններով և տարբեր ամբիոններից շարունակելով իր ժխտողական քաղաքականությունը»,-ասաց պատմաբանը, անհրաժեշտ համարելով հայեցակարգ ձևավորել և ընթացք տալ դրան: «Սփյուռքը մեծ հաճույքով կաջակցի, և միջոցների կարիք ևս չի լինի: Դա պետք է լինի ուղղորդված և համակարգված աշխատանք: Պետք է օգնել թուրքական հանրությանը, որպեսզի նրա հասարակական գիտակցությունն ազատվի իր կառավարության ժխտողական քաղաքականության հետևանքով ձևավորված կարծրատիպերից»,-հավելեց բանախոսը:

Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան