Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ հետ առնչվող 54 անձ
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ հետ առնչվող 54 անձ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/05/933665.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում մայիսի 15-ին ձերբակալվել է «Իսլամական պետության» (ԻՊ) հետ առնչություն ունեցող 54 անձ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Ձերբակալվածները կասկածվում են Սիրիա տեղափոխվելու և այնտեղ գտնվող ԻՊ ահաբեկիչներին միանալու փորձ կատարելու մեջ: