Հասարակական

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

1 րոպեի ընթերցում

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Լուրը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով(պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)»,-տեղեկացրեց նա:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում Մոնթե Մելքոնյանի թիվ 11 դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործ դեռևս չկա:

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի մեծաթիվ աշակերտներ, ծնողներ, մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հեռացումը: Տնօրենը հրաժարականի դիմումը ներկայացրել է մայիսի 5-ին: Ուսուցիչներից մի քանիսը պնդում էին, որ տարեկան 1-2 անգամ ստացել են պարգևավճար, որը փոխանցվել է նրանց բանակային հաշվին, սակայն տնօրենի պարտադրմամբ հանել են գումարը և վերադարձրել Ազիզյանին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում