Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Լատվիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալթայի միջազգային երաժշտական փառատոնից հետո, որտեղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությունն արժանացավ երաժշտագետների և արտասահմանյան մամուլի բարձրագույն գնահատանքին, սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Ռիգայի՝ ջութակի և թավջութակի միջազգային փառատոն-մրցույթի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, Սմբատյանը մայիսի 13-ին կղեկավարի Լատվիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը։ Որպես մենակատար հանդես կգա մեր ժամանակների լավագույն ջութակահարներից Գայ Բրաունսթեյնը։

Վերջինս Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի պատմության մեջ ամենաերիտասարդ կոնցերտմայստերն է, ով 12 տարի այս հեղինակավոր կոլեկտիվում նվագելուց հետո սկսեց մենակատարի կարիերան։ Այժմ նա աշխարհի լավագույն նվագախմբերի հետ հանդես է գալիս հեղինակավոր բեմերում։

Ռիգայում կայանալիք համերգային ծրագրում ներառված են Պյոտր Չայկովսկու, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։

Համերգը կկայանա բալթյան հնագույն կառույցներից մեկում՝ Ռիգայի Great Guild միջնադարյան շինության դահլիճում։

Ռիգայում կայանալիք ելույթից հետո դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ եվրոպական շրջագայությունների կմեկնի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Ելույթները կկայանան մայիսի 19-31-ը Մալթայում, Ավստրիայում և Գերմանիայում։

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում