Քաղաքականություն

Այս կազմով կառավարության վերջին նիստն էր. Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին

2 րոպեի ընթերցում

Այս կազմով կառավարության վերջին նիստն էր. Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ի կառավարության նիստում, օրակարգային հարցերը սպառելուց հետո, շնորհակալություն հայտնեց ներկաներին և նշեց, որ այս կազմով գործադրի վերջին նիստն է:

«Հարգելի գործընկերներ, կառավարությունն այսպիսի կազմով վերջին անգամ է հավաքվում: Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Հաջողություն եմ մաղթում նաև նոր ձևավորվող կառավարությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: Մայիսի 11-ին կայացած կառավարության նիստն առաջինն էր, որը վարում էր Նիկոլ Փաշինյանը:

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին:

Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: ՀՀԿ-ն հրաժարվել է լինել նոր ձևավորվելիք կառավարության կազմում: Փաշինյանն արդեն հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքը կլինի գործադիրի կազմում, ՀՅԴ-ի հետ քննարկումները շարունակվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում