Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը նոր ոստիկանապետ Օսիպյանի առջև դրել է ժողովրդի կողքին լինելու պահանջը

2 րոպեի ընթերցում

 Նիկոլ Փաշինյանը նոր ոստիկանապետ Օսիպյանի առջև դրել է ժողովրդի կողքին լինելու պահանջը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վալերի Օսիպյանը Հայաստանի ոստիկանապետի պաշտոնում իր նշանակումն անսպասելի է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության մայիսի 11-ի նիստից առաջ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե իրեն պատկերացնում է ոստիկանապետի դերում, Օսիպյանը պատասխանեց. «Վատ է այն զինվորը, որը չի ուզում գեներալ դառնալ»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե անհրաժեշտություն լինի ձերբակալել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին կամ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, նա պատրաստ է գնալ այդ ճանապարհով, Օսիպյանն ասաց, որ մեր երկրում չկա անպատժելի մարդ, օրենքի առաջ բոլորը հավասար են: «Եթե որևէ մեկը կապացուցի, որ տարիների ընթացքում գնդապետ Օսիպյանը ոչ համաչափ է գործել, բռնություն է գործադրել մեր համաքաղաքացիներից որևէ մեկի նկատմամբ, ես ինքս պատրաստ եմ պատասխանատվության ենթարկվել, հենց այս պահից էլ կհրաժարվեմ»:

Հարցին, թե ինչ պահանջ է դրել իր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Օսիպյանը նշեց՝ լինել ժողովրդավարական, ժողովրդի կողքին կանգնած:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրովմայիսի 10-ին Երևանի նախկին փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանընշանակվել է ՀՀ ոստիկանության պետ: 2009 - 2010 թվականներին Վալերի Օսիպյանը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ պաշտոն, 2010 - 2011 թվականներին՝ գնդի հրամանատարի, 2011 - 2012 թվականներին՝ Երևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետի, 2012 թվականի սեպտեմբերից մինչ 2018 թվականի մայիս ամիսը՝ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում