Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ կադրային մի շարք նշանակումների վերաբերյալ քննարկումներն ավարտված են

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ կադրային մի շարք նշանակումների վերաբերյալ քննարկումներն ավարտված են

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նոր կառավարության ձևավորմանն ուղղված կադրային մի շարք նշանակումների վերաբերյալ քննարկումներն ավարտված են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ժամը 23:00-ից կրկին եթեր կմտնեմ, կան մի քանի կարևոր հայտարարություններ: Կադրային մի շարք նշանակումների վերաբերյալ քննարկումներն ավարտված են, բայց դրա մասին տեղեկատվությունը հերթով կտրվի: Կարևորում եմ ձեր հետ կապը և երբեք չեմ մոռանում, որ այստեղ հայտնվել եմ ձեր լիազորության, ձեր շնորհիվ, հաշվետում եմ ձեր առաջ և համոզված եմ, որ լրջագույն արդյունքներ ենք ունենալու ու մենք պատվով ենք դուրս գալու ձեր վստահության տակից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դիմելով հանրությանը՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հայտնի է, որ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է Վալերի Օսիպյանը, իսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում՝ Արթուր Վանեցյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում