Հասարակական

ԱՄՆ դեսպանատունը չի քննարկում տեղեկություններ կապված իրավապահ քննությունների հետ. FBI-ի խմբի այցի մասին տեղեկության հետքերով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ դեսպանատունը չի քննարկում տեղեկություններ կապված իրավապահ քննությունների հետ. FBI-ի խմբի այցի մասին տեղեկության հետքերով

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանությունը իրավասու չէ հաստատել, ժխտել կամ քննարկել տեղեկություններ կապված իրավապահ քննությունների հետ: Այս մասին նշեցին դեսպանությունից՝ «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով ԶԼՄ-ների որոշ հրապարակումների, ըստ որոնց՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբը կայցելի Հայաստան:

«Մեր քաղաքականությունից ելնելով՝ մենք իրավասու չենք հաստատել, ժխտել կամ քննարկել տեղեկություններ կապված իրավապահ քննությունների հետ»,- ասացին դեսպանությունից:

Գործակալությունը խնդրի մասին փորձեց տեղեկություններ ճշտել ՀՀ գլխավոր դատախազությունից: «Նշված նպատակով նման խմբի այցելության մասին տեղեկատվություն ՀՀ դատախազությունը չունի»,- հայտնեցին դատախազությունից:

Հայկական որոշ լրատվամիջոցներ օրերս տեղեկություն էին տարածել այն մասին, թե Հայաստան են ժամանելու ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ. «Խմբի անդամները Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիրություններ են սկսելու»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում