Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը կառավարություն կձևավորի խորհրդարանական բոլոր ուժերի հետ խորհրդակցությունների արդյունքում

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը կառավարություն կձևավորի խորհրդարանական բոլոր ուժերի հետ խորհրդակցությունների արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարությունը կձևավորի խորհրդարանական բոլոր ուժերի հետ քննարկումների արդյունքում: ՀՀ վարչապետն այս մասին հայտնեց Արցախում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ինչպես պայմանավորվել ենք, խորհրդարանական բոլոր ուժերի հետ կսկսվեն քննարկումներ, որի արդյունքում կձևավորվի կառավարությունը: Ես ուզում եմ շեշտել հետևյալը՝ «Քաղաքացիական պայմանագիրն ունի և ունեցել է կառավարության իր վարկածը, սակայն քանի որ մենք ձևակերպել ենք այլ խնդիր, քան իշխանությունը վերցնելը, ահա այս պատճառով մենք կսկսենք խորհրդակցություններ խորհրդարանական ուժերի հետ և դրանց հիման վրա կձևավորենք կառավարությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով ուժային կառույցներում սպասվելիք փոփոխությունների մասին հարցին՝ Փաշինյանն ընդգծեց, որ այդ առումով դիտարկում է մի քանի տարբերակ և առաջիկա օրերին որոշում կկայացնի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում