Տնտեսություն

ՊԵԿ-ը հերքել է բյուջեից մեկ միլիարդ դրամ հանելու մասին տեղեկատվությունը

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը հերքել է բյուջեից մեկ միլիարդ դրամ հանելու մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն հայկական «Ժամանակ» օրաթերթից պահանջել է անհապաղ հերքում հրապարակել կապված այն տեղեկատվության հետ, թե իբր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը «մեկ միլիարդ դրամ են հանել բյուջեից՝ դա ձևակերպելով որպես ԱԱՀ-ի հետվերադարձ»: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ներկայացնում ենք ՊԵԿ հայտարարությունն ամբողջությամբ.

«Ժամանակ» օրաթերթն այսօր ակնհայտ ապատեղեկատվություն է տարածել, ըստ որի, իբրև թե ՊԵԿ նախագահն ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը «մեկ միլիարդ դրամ են հանել բյուջեից՝ դա ձևակերպելով որպես ԱԱՀ-ի հետվերադարձ»:

Պետական եկամուտների կոմիտեն, ևս մեկ անգամ շեշտելով հրապարակման կեղծ բնույթը` հստակ միտված վերը նշված պաշտոնյաների հեղինակության վրա ստվեր նետելուն, պահանջում է հրապարակել փաստեր, որոնց հիման վրա օրաթերթը նման տեղեկատվություն է հրամցրել հանրությանը, իսկ դրանք չներկայացնելու դեպքում (ինչը և սպասվում է)` անհապաղ հերքում հրապարակել»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում