ՀՀ դպրոցների շրջանավարտներն այսուհետ ուղիղ կարող են դիմել Գերմանիայի բուհեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հայտնել է, որ ԳԴՀ պատկան մարմինների կողմից հաստատվել և ուժի մեջ է մտել Գերմանիայի լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների Համաժողովի մասնագիտական խորհրդի կողմից ներկայացված՝ ՀՀ միջնակարգ դպրոցի 12-ամյա դպրոցական կրթության «Միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատ»-ների գնահատման և ճանաչելու մասին որոշումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որոշման համաձայն 2018 թվականից ՀՀ 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայականներ ստացած շրջանավարտներն ուղիղ կարող են դիմել Գերմանիայում բուհ ընդունվելու համար՝ բոլոր մասնագիտություններով։ Մասնագիտական ուղղվածություն ունեցող դպրոցների շրջանավարտներն իրենց 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայականներով հնարավորություն ունեն ուղիղ դիմել գերանական բուհեր՝ մասնագիտական ուղղվածությամբ ֆակուլտետներ։ Այս կանոները գործում են 2018/2019թթ․ ձմեռային կիսամյակից սկսված (համապատասխանաբար գերմանական բուհեր դիմելու ժամկետները հաշվի առնլով)։

Որոշումը տեղադրված է ԳԴՀ լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների Համաժողովի արտասահմանյան կրթական վկայագրերի ճանաչման տեղեկատվական համակարգի՝ www.anabin.kmk.org պաշտոնական կայքէջում։

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին