ԱԻՆ հրշեջ-փրկարարական մեքենաները Սերժ Թանկյանի ելույթով պայմանավորված կհերթապահեն Հանրապետության հրապարակում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մայիսի 7-ին Հանրապետության հրապարակում հերթապահելու են ԱԻՆ հրշեջ-փրկարարական մեքենաները՝ երաժիշտ Սերժ Թանկյանի ելույթով պայմանավորված մարդկային զանգվածային կուտակումների հետ կապված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԻՆ հայտարարության մեջ ասվում է.

«Այսօր՝ մայիսի 7-ին, մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը. հաշվի առնելով այս կապակցությամբ Հանրապետության հրապարակում սպասվող հավաքի ընթացքում մարդկանց զանգվածային կուտակումները՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել զգուշություն: Զանգվածային հավաքների ընթացքում խորհուրդ է տրվում.

-մանկահասակ երեխաների թողնել տանը.

-չվերցնել կտրող-ծակող կամ ապակյա իրեր, ձեռքի պայուսակ և չկապել փողկապ.

-հետն ունենալ խմելու ջրի պաշար՝ ոչ ապակյա (պլաստիկ) շշով.

-մասնակիցներից որևէ մեկի ինքնազգացողությունը վատանալու դեպքում հնարավորինս արագ ազատել հարակից տարածքը՝ ապահովելու համար թթվածնի ազատ հոսքն ու բժիշկների մուտքը՝ օգնություն ցուցաբերելու համար:

Խնդրում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ցուցաբերել զգուշություն և հնարավորիս զերծ մնալ ցանկացած տիպի հրագործական միջոցների կիրառումից, քանի որ դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, հատկապես, եթե մարդկանց հագին կա սինթետիկ, դյուրավառ հագուստ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետության հրապարակում տեղադրվող բեմահարթակի մոտակայքում հերթապահելու է 3 հրշեջ-փրկարարական ավտոմեքենա»:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և աշխարհահռչակ System of a Down ռոք-խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը ելույթ են ունենալու մայիսի 7-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում։

Ի պատասխան հայ օգտատերերի շրջանում տարածված այն տեղեկատվության, թե Սերժ Թանկյանը պատրաստվում է նաև համերգով հանդես գալ, երաժիշտը գրառում է կատարել Instagram-ի իր էջում՝ ասելով, որ որևէ համերգ չի լինելու:

Թանկյանը վերջին անգամ Հայաստան էր այցելել 2017 թվականի հոկտեմբերին: Նա ուղեկցում էր ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման հեղինակ Էնթոնի Բուրդենին, ով ռեպորտաժ էր նկարահանում Հայաստանի և Արցախի մասին:

Հայերեն English

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել