Հայաստանի երկինքը կսպասարկեն նաև ուղղաթիռները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավիացիայի ոլորտի ճյուղային զարգացմանն ուղղված միջոցառումները տվեցին սպասված արդյունքը. շուտով Հայաստանի Հանրապետության երկինքը կսպասարկեն նաև ուղղաթիռները:

Անհրաժեշտ ներդրումների ապահովման, ՀՀ օդանավակայաններում ուղղաթիռների սպասարկման համար արդյունավետ պայմանների ստեղծման նպատակով շահագրգիռ կողմերի հետ տարված աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Արմենիան հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն արդեն օդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն: Ընկերության գործունեությունը խթանելու նպատակով՝ ՀՀ կառավարության՝ 2018 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ն անհրաժեշտ սարքավորումների ներկրման համար կօգտվի մաքսային արտոնություններից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Առաջիկայում ՀՀ քաղաքացիներն ու ՀՀ այցելող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ամերիկյան Robinson R66 և եվրոպական AIRBUS EC130T2 ուղղաթիռներով շրջագայել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:

Ընկերությունը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացնել շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծել նոր աշխատատեղեր:

Ծրագրի բարեհաջող իրականացումը կնպաստի ՀՀ զբոսաշրջային ներուժի մեծացմանը և փոխադրումների ոլորտում նոր հնարավորությունների ստեղծմանը:

Հայերեն العربية English Русский

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Վենսը հայտնել է Իրանի դեմ պատերազմն ավարտելու պայմանը

Ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին