Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանում մի շարք դեսպանների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի թեկնածու, Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանում մի շարք դեսպանների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատգամավորը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ հանդիպումներ է ունեցել Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ:

«Դեսպաններին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին: Նաև քննարկեցինք հարաբերությունների օրակարգին վերաբերվող այլ հարցեր։ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպումները կշարունակվեն»,- նշել է Փաշինյանը:

Ազգային ժողովում մայիսի 3-ին վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի կողմից:

Խորհրդարանում վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովի հատուկ նիստում: ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ այս անգամ ևս թեկնածու չի առաջադրելու և սատարելու է պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին:

Հայերեն English Русский

Ասիական ինդեքսներն աճել են - 23/07/26

Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA

Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել

Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից

Հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցերը Հայաստանում․ Տնտեսական լրագրողների ակումբը քննարկում էր կազմակերպել

Որդիները գրտնակի հարվածով սպանել են մորը․ Ոստիկանությունը բացահայտել է ամիսներ առաջ կատարված սպանությունը

Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ

ՀԾԿՀ-ն և Հունաստանի կարգավորող մարմինը կհամագործակցեն ջրային ոլորտի կարգավորման ուղղությամբ

Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին

Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել