Մանդատս վայր եմ դրել խոստմանս համաձայն. Աղվան Վարդանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձել է պատգամավորական մանդատը վայր դնելու որոշմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վարդանյանն ընդգծեց, որ իր խոստման համաձայն որոշել է մանդատը վայր դնել:

Դիտարկմանը, թե պատգամավորը պետք է իր խղճով առաջնորդվի, և մանդատ վայր դնելու պահանջը հակասահմանադրական է, նա արձագանքեց. «Դուք կարծում եք` ես դա չգիտե՞մ: Ես իմ ելույթի ժամանակ հայտարարել էի` եթե կուսակցությունս ցանկանա, ես պատրաստ եմ վայր դնել մանդատս»:

Հարցին` իրեն կուսակցությունից հեռացնելու վերաբերյալ քննարկում կա՞, Վարդանյանը պատասխանեց. «Կուսակցության ընկերների հետ զրույց կունենաք, ըստ այդմ` դուք տեղեկություն կստանաք»:

Անդրադառնալով հարցին, թե պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո ի՞նչ գործունեություն է ծավալելու, Վարդանյանը պատասխանեց. «Ծավալում եմ Աղվան Վարդանյանի բուռն գործունեություն»,- ասաց նա:

Հարցին` չի՞ փոշմանել, որ ժողովրդին դեմ է գնացել, նա պատասխանեց. «Եթե դուք կարդաք իմ ելույթը, այնտեղ ամեն ինչ ասված է` ժողովուրդը նաև ես եմ: Այդքան ասում եք` հայ ժողովուրդ, հայ ժողովուրդ, ժողովուրդը նաև ես եմ»:

Մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը՝ չնայած ՀՅԴ խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու որոշում ունի: Վարդանյանը հայտարարեց, որ պատրաստ է վայր դնել պատգամավորական մանդատը, եթե կուսակցությունն այդպես պահանջի: Դրան հետևեց ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը, որում նշվում էր, որ Աղվան Վարդանյանը դեմ է գնացել կուսակցության որոշմանը և պահանջում են, որպեսզի նա վայր դնի պատգամավորական մանդատը:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան