Նիկոլ Փաշինյանի առաջադրման համար անհրաժեշտ թվով ստորագրություններն արդեն կան /լրացված/

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջադրման համար անհրաժեշտ թվով ստորագրություններն արդեն կան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը: Առաջադրման համար անհրաժեշտ էր 35 ստորագրություն:

լրացում- «Ելք» խմբակցության փորձագետ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որՀայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Նիկոլ Վովայի Փաշինյանի առաջադրման փաստաթղթերն արդեն ներկայացվել են ՀՀ ԱԺ ընդհանուր բաժին։

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորներից 27-ը ստորագրել են Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու ձևաթղթի տակ: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հաշվի առնելով ՀՅԴ-ի և «Ելք»-ի ձայները, կարծում եմ, որ մեր 27 պատգամավորի ստորագրությունը բավարար է, որպեսզի կարողանանք առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Մենք ունենք բացականեր, ովքեր արտերկրում են»,- նշեց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն մայիսի 1-ին դեմ քվեարկեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, իսկ մեկ օր հետո հայտարարեց, որ սատարելու է պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին, սակայն նշեց, որ այս դեպքում հաղթել է խոհեմությունը: «Ես հույս ունեմ, որ ի վերջո հաղթեց ժողովրդի դեմ չգնալու սթափ մոտեցումը: Հանրապետական խմբակցության ղեկավարի հայտարարությունը ենթադրում է, որ իրենք սատարելու են Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին»,- ասաց Զոհրաբյանը:

Նա հավելեց, որ ցանկացած քաղաքական ուժ պետք է հարգի իր խոսքն ու տեսակետը:

Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 1-ին 56 դեմ և 45 կողմ ձայներով ՀՀ վարչապետի պաշտոնում չընտրեց «Ելք» խմբակցության առաջադրած թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին: Այլ թեկնածություններ չէին առաջադրվել: Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ «վարչապետչընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: Ընտրության հաջորդ փուլը նախատեսված է մայիսի 8-ին: «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» խմբակցությունները հայտարարել են ձայները Փաշինյանին տալու մասին: Իսկ ՀՀԿ-ն հայտարարել է թեկնածու չառաջադրելու և պատգամավորների 1/3-ի ձայներով առաջադրված թեկնածուին սատարելու մասին:

Հայերեն English Русский

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

Նորվեգիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նոբելյան հանձնաժողովի հասցեին Թրամփի քննադատությանը

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Ըմբիշ Կարեն Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում է

Ընտանեկան բռնության դեպքերով վարույթի շարունակությունը պետք է կախված չլինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից․ Արփինե Սարգսյան

Արդյունավետ մենեջմենթը ենթադրում է առաջնահերթությունների սահմանում, մինչդեռ պարեկների ծանրաբեռնվածությունը սահմանափակում է այդ հնարավորությունը․ ՆԳ նախարար

Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս