Տնտեսություն

Ֆիննախն անհիմն է համարում թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ անհանգստությունները

1 րոպեի ընթերցում

Ֆիննախն անհիմն է համարում թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ անհանգստությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է, որ թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ կապված առկա որոշ անհանգստություններն անհիմն են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախարարության հայտարարության մեջ ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունները և բնակչության շրջանում որոշ անհանգստությունները՝ կապված թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ, ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ նման մտահոգություններն անհիմն են:

Լինելով պետական ֆինանսների կառավարման պատասխանատու կառույց` նախարարությունը վստահեցնում է, որ իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է, ռիսկերը՝ կառավարելի: Արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերն ու նմանատիպ բյուջետային այլ ծախսերը բնակչությանը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում