Քաղաքականություն

ԵՄ-ն նոր հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն նոր հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կրկին իր աջակցությունն է հայտնել Հայաստանին բարգավաճ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու ջանքերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչի հայտարարության մեջ:

«Չափազանց կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները և նրանք, ովքեր իրացնում են հավաքի և խոսքի ազատության իրենց իրավունքը, խուսափեն առճակատումից և ցուցաբերեն զսպվածություն ու պատասխանատվություն, ինչպես վերջին օրերի ընթացքում էր: Եվրամիությունը շարունակում է հորդորել բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում և քաղաքացիական հասարակությանը, անցնել համապարփակ երկխոսության՝ հանուն նոր կառավարության ժողովրդավար կազմավորման՝ համաձայն Սահմանադրության ու բոլոր հայերի շահերի»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 1-ի հատուկ նիստում կայացած բաց քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար: «Ելք» խմբակցության կողմից վարչապետի միակ թեկնածու առաջադրված Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

ԱԺ-ում քվեարկությունից հետո Փաշինյանը հանդիպեց քաղաքացիներին Հանրապետության հրապարակում: Նա կոչ արեց կրկին վերադառնալ գործադուլի և դասադուլի կազմակերպման, փողոցների փակման գործելաոճին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում