Քաղաքականություն

Աղվան Վարդանյանի հայտարարությունը ՀՅԴ խմբակցության համար անակնկալ էր. Արմեն Ռուստամյան

1 րոպեի ընթերցում

Աղվան Վարդանյանի հայտարարությունը ՀՅԴ խմբակցության համար անակնկալ էր. Արմեն Ռուստամյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ-ն Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությանը, համաձայն որի նա չի մասնակցելու ՀՀ վարչապետի ընտրության քվեարկությանը, գնահատական կտա: Այդ մասին ԱԺ-ում ունեցած իր ելույթում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Աղվանի Վարդանյանի հայտարարությունը ՀՅԴ խմբակցության համար անակնկալ էր: Մենք, իհարկե, հարգում ենք պատգամավորի սահմանադրական իրավունքը, որ նա կարող է քվեարկել իր խղճով և համոզմամբ, բայց սա Դաշնակցություն է և ունի իր ավանդույթները: Նրա կատարած քայլն այդ ավանդույթների դեմ էր: Մենք բնականաբար այդ պահվածքին անպայման համապատասխան գնահատական կտանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արմեն Ռուստամյանը:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ավելի վաղ իր ելույթում հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության քվեարկությանը չի մասնակցելու: Վարդանյանն ընդգծել էր,որ ներկայացնում է կուսակցություն և խմբակցություն,որը կողմ քվեարկելու որոշում ունի,ուստի պատրաստ է վայր դնել մանդատը,եթե կուսակցությունն այդպես պահանջի:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում