Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը կջանա փակուղուց դուրս բերել Իրանի միջուկային ծրագրի հարցըե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Իրանի հետ բանակցություններում կփորձի փակուղուց դուրս բերել միջուկային ծրագրի հարցը եւ թույլ չտալ, որ իրադրությունը ուժային հուն մտնի: Կառավարության անդամների հետ ՌԴ-ի նախագահի հանդիպմանը Լավրովն ասել է, որ բոլոր անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն, որպեսզի թույլ չտրվի իրադրության սրում եւ դրա ուժային հուն անցնելը: Նախարարը խոստացել է հենվել Ռուսաստանի տարածքում Իրանի խաղաղ միջուկային էներգետիկայի համար վառելիքի արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու առաջարկի վրա: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը արտգործնախարարին հանձնարարել է իրեն զեկուցել ռուս-իրանական բանակցությունների արդյունքների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում