Մայիսի 1-ից թույլատրվել Է ըստ ձեռնարկությունների Թուրքիայից ՌԴ լոլիկ ներկրել առանց սահմանափակումների
1 րոպեի ընթերցում
![Մայիսի 1-ից թույլատրվել Է ըստ ձեռնարկությունների Թուրքիայից ՌԴ լոլիկ ներկրել առանց սահմանափակումների](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/931697.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 1-ից թույլատրում Է Թուրքիայից ըստ ձեռնարկությունների լոլիկի ներկրումն առանց սահմանափակումների: Ինչպես հայտնել Է ծառայությունը, մատակարարումները թույլատրված են արտադրության այն վայրերից, որոնք զերծ են լոլիկի ցեցից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ռոսսելխոզնադզորը» նաեւ հայտնել Է, որ ՌԴ լոլիկ ներկրելիս սահմանի անցակետերում կգործի Թուրքիայի պարենի, գյուղատնտեսության եւ անասնաբուծության նախարարության հետ համատեղ կարանտինային բուսասանիտարական վերահսկողություն:
Մատակարարումները կիրականացվեն լոլիկի ներկրման գործող բաժնեչափի սահմաններում՝ 50 հազար տոննա ծավալով:
Ներկայում ՌԴ լոլիկի ներկրման իրավունք ունեն Թուրքիայի 20 ձեռնարկություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: