Տարածաշրջանային

Ամերիկացի սենատորները ցանկանում են արգելափակել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը

2 րոպեի ընթերցում

Ամերիկացի սենատորները ցանկանում են արգելափակել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ սենատորներ, այդ թվում՝ հանրապետականներ ու դեմոկրատներ, ցանկանում են արգելափակել Թուրքիային F-35 նորագույն կործանիչների մատակարարումը այդ երկրում ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի բանտարկման պատճառով:

Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, օրինագիծը ներկայացրել են սենատորներ Ջեյմս Լենքֆորդը, Ժանին Շահինը, Թոմ Թիլիսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի հովանու ներքո հինգերորդ սերնդի կործանիչների մշակման բազմազգ ծրագրի շրջանակներում Թուրքիան պարտավորվել Է գնել 116 F-35:

Ինչպես հայտարարել Է Լենքֆորդը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «քամահրում Է օրենքի գերակայությունը», ուստի այդ կառավարությանը զգայուն տեխնոլոգիաների մատակարարումը «չափազանց ռիսկային Է»: «Թուրքիայի ռազմավարական որոշումները, ցավոք, ավելի ու ավելի շատ են շեղվում գծից եւ երբեմն հակասում են ԱՄՆ-ի շահերին»,-ասված Է սենատորի հայտարարության մեջ:

«Բացի այդ, Թուրքիայի կառավարությունն ավելի ու ավելի Է մերձենում Ռուսաստանի հետ եւ բանտում Է պահում ամերիկացի անմեղ պաստորին, որպեսզի նրան որպես խաղազինվոր օգտագործի քաղաքական բանակցությունների ընթացքում»,-հավելել Է Լենքֆորդը: Թիլիսն իր հերթին նշել Է, որ Թուրքիան «խարխլում Է երկու երկրների հարաբերությունները»: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ուես Միթչելը հայտարարել Է, որ Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնումը կարող Է բացասաբար ազդել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման վրա:

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում