Քաղաքականություն

Փաշինյանը շարունակում է պնդել բանակցությունների սեփական օրակարգը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը շարունակում է պնդել բանակցությունների սեփական օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ մեկնարկող բանակցությունների միակ օրակարգը իշխանության անցնցում, խաղաղ հանձնումն է լինելու: Փաշինյանը նման հայտարարությամբ հանդես եկավ ապրիլի 24-ին միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Վաղը մենք վերսկսելու ենք բանակցությունները, և ես հույս ունեմ, որ իշխող կուսակցությունը և ժամանակավոր կառավարությունը իշխանությունը պահելու փորձեր չեն անի: Բանակցությունների միակ օրակարգը կարող է լինել իշխանության անցնցում, խաղաղ հանձնումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ իրենց առաջին պահանջը եղել է Սերժ Սարգսյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից, իսկ երկրորդ պահանջը լինելու է Ազգային ժողովի կողմից վարչապետի պաշտոնում ժողովրդի թեկնածուի նշանակումը, ով որևէ պարագայում չի կարող լինել իշխող Հանրապետական կուսակցությունից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում