El Pais-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է Իսպանիայի արխիվներում Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստաթղթերին 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական El Pais հեղինակավոր պարբերականն անդրադարձ է կատարել իսպանական արխիվներում պահվող փաստաթղթերին, որոնք փաստում են Հայոց ցեղասպանության մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:

«Հատկապես մեծ հետաքրքրություն և արժեք է ներկայացնում ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում գործած իսպանական դիվանագիտական ներկայացուցչությունների՝ այդ թեմայով դիվանագիտական գրագրությունը: Դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Իվան Գաստանյագային՝ կատարված հսկայական և կարևոր աշխատանքի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրված է դեսպանության ֆեյսբուքյան էջում:

El Pais պարբերականում հրապարակված ծավալուն հոդվածում նշվում է, որ Իսպանիայի ազգային պատմական արխիվներում առկա փաստաթղթերը փաստում են Օսմանյան կայսրությունում Իսպանիայի դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների գրագրությունների մասին, որոնցում նկարագրվում են թուրքերի հանցագործությունները հայ ազգի նկատմամբ, որոնք սկսվել են 1915 թ.: «Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հազարավոր հայեր դուրս են գալիս Բուենոս-Այրեսի, Մոսկվայի, Լոս-Անջելեսի, Փարիզի, Երևանի և այլ քաղաքների փողոցներ, որպեսզի միջազգային հանրությանը ստիպեն ճանաչել 20-րդ դարում մարդկության դեմ առաջին զանգվածային հանցագործությունը: Նախօրոք պլանավորված և համակարգային զտումները 1.5 միլիոն հայի կյանք են խլել»,- ասված է հոդվածում:

Իսպանիայի ազգային արխիվներում առկա փաստաթղթերը ներառում են գաղտնազերծված հաղորդագրություններ, ձեռագրեր, վիճակագրություններ, մամուլի համար գրառումներ, որոնք ուղարկվել են Մադրիդ: Փաստաթղթերը պարունակում են Կոստանդնուպոլսում Իսպանիայի հյուպատոս Ջուլիան Մարիա դել Արայոյի անձնական ցուցմունքները էթնիկ զտումների մասին: Հոդվածում նշվում է, որ այդ փաստաթղթերը կարող են իրավական և քաղաքական հիմք հանդիսանալ, որպեսզի Իսպանիայում ճանաչվի Մեծ եղեռնը:

Հայերեն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը․ Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր տեսակի զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները

ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ թեժ և դինամիկ քարոզարշավի գործընթացում էական խնդիրներ չեն արձանագրվել