Ինչպես կարող է Թրամփը ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN-ի անդրադարձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: CNN հեռուստաընկերության ինտերնետային կայքը ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին, որում անդրադարձ է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությանն ու դրա հավանականությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածում նշվում է, որ երկար տարիների ընթացքում ԱՄՆ հայ համայնքը այդ երկրի նախագահներին կոչ է արել Օսմանյան կայսրությունում 1915թ. 1.5 միլիոն հայերի զանգվածային կոտորածը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն, սակայն այդ քայլին գնալու նրանց անկարողությունը տասնամյակներ շարունակ եղել է ամերիկյան քաղաքականության առանձնահատկությունը: «Եվ ամեն դեպքում մեկ նախագահ կա, ով կարող է տրամադրված լինել ճշմարտությունն ասելու այն դեպքում, երբ նրա նախորդները հրաժարվել են դրանից: Այդ նախագահը Դոնալդ Թրամփն է: Դա պայմանավորված է երկու հանգամանքով: Նրա համար միևնույն է, թե այլ երկրները ինչ են մտածում իր վարած արտաքին քաղաքականության մասին, և նա ցանկանում է անել քայլեր, որոնք, իր կարծիքով, չեն կարողացել անել իր նախորդները»,- ասված է հոդվածում:

Հոդվածագիրը շեշտում է` հասկանալի են պատճառները, թե ինչու Թրամփը պետք է գնա այդ քայլին: Նշվում է, որ այդպիսով նա կհարգի պատմական փաստերը, կաջակցի ազգային արժեքներին: «Այդ քայլով կյանքի կկոչվի նաև ամերիկյան հասարակության կարևորագույն ընտրազանգվածի կոչը: ԱՄՆ-ում ապրում է շուրջ 1.5 միլիոն հայ, ԱՄՆ հայկական համայնքը Հայաստանի սահմաններից դուրս երկրորդ ամենամեծ համայնքն է: Սակայն այս պատճառները միշտ եղել են, և ԱՄՆ բոլոր նախագահները դրանք հասկացել են: Նրանք նաև հասկացել են, որ նման քայլը կզայրացնի Ցեղասպանության փաստը վճռականորեն ժխտող Թուրքիային, որն ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակիցներից է»,- ասված է հոդվածում:

Նշվում է, որ մինչ այս պահը Դոնալդ Թրամփի աշխատակազմը հետևել է ձևավորված ավանդույթին և քայլեր չի ձեռնարկել Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունելու ուղղությամբ: «Անցյալ տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Դոնալդ Թրամփի ուղերձը, ինչպես և նախկին նմանատիպ ուղերձները համարժեք չեն Ցեղասպանության ճանաչմանը: Սակայն եկել է ժամանակը, որպեսզի Դոնալդ Թրամփը հանդես գա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությամբ: Առաջին հերթին Թուրքիայի վերջին գործողությունները դեմ են ազգային անվտանգության տեսանկյունից մեզ համար կարևոր նպատակներին, որոնք մենք նրանց առաջ դրել ենք: Նրանք ռազմական գործողություններ սկսեցին Սիրիայի քրդերի դեմ, որոնց մենք աջակցում էինք, և որոնք մեզ օգնեցին հաջող պայքար մղել «Իսլամական պետության» դեմ Սիրիայի տարածքում»,- ասված է CNN-ի հոդվածում:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան