Առողջապահության նախարարությունը կոչ է արել առաջնորդվել հանդարտ և խոհեմ մոտեցումներով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը և Առողջապահության կազմակերպիչների միավորում հասարակական կազմակերպությունը խորը մտահոգություն են հայտնում երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից: Հայտարարության մեջ ասվում է.

«Հանրապետությունում արդեն արմատացած ժողովրդավարական ավանդույթը մեր քաղաքացիներին հնարավորություն է տալիս ազատ արտահայտելու իրենց կարծիքը, մտահոգություններն ու անհանգստությունները։ Այսօր մեր երկրում արձանագրված հաջողությունների հետ մեկտեղ առկա են շատ խնդիրներ ու դժվարություններ, որոնց առթիվ մեր հայրենակիցներն իրենց բողոքի ձայնը բարձրացնում են փողոց դուրս գալով:

Հարգելով հանրահավաքի և երթերի մասնակիցների օրինական իրավունքները՝ ուզում ենք նշել, որ առկա իրավիճակը, մասնավորապես ճանապարհներ փակելը, խոչընդոտում է շտապօգնության և առողջապահական կազմակերպությունների բնականոն աշխատանքը: Բազմաթիվ հիվանդներ կարիք ունեն պարբերաբար այցելելու բժշկական կազմակերպություններ` հետազոտվելու, բժշկական որևէ միջամտություն կամ դեղորայք ստանալու նպատակով: Նման հիվանդների բուժման ընթացքին որևէ ձևով խոչընդոտելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ նրանց առողջության վրա:

Սիրելի հայրենակիցներ, իհարկե, մեր երկրում կան հրատապ լուծման կարոտ բազում հարցեր և խնդիրներ, սակայն հասարակության բևեռացումը, թշնամանքի սերմանումը, անհանդուրժողականությունը կարող են խաթարել մեր հայրենիքի առանց այն էլ փուխր անվտանգությունը:

Մեր բժիշկներն, ինչպես միշտ, հավատարիմ մնալով իրենց երդմանը, պատրաստ են պատվով իրականացնելու մարդասիրական իրենց առաքելությունը` բժշկական օգնություն ցուցաբերել բոլոր քաղաքացիներին։

Դրա հետ մեկտեղ, ունենալով ամենամարդասիրական մասնագիտությունը, կոչ ենք անում բոլորին հիշել, որ մարդու համար ամենամեծ արժեքը կյանքն ու առողջությունն են։ Եվ որևէ նպատակ չի կարող արդարացնել դրանք վտանգի ենթարկելը։

Կոչ ենք անում բոլորին ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով ուղիներ գտնել՝ առաջնորդվելով հանդարտ և խոհեմ մոտեցումներով` ի շահ մեր երկրի խաղաղության, կայունության և բարօրության»։

Հայերեն

Սպանության փորձի, ապօրինի զենք պահելու, քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու մեջ մեղադրվող 8 անձանց վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի․ Թրամփ

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը համալրվել է վերջին սերնդի անգիոգրաֆով

Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով 7 ամսական երեխա է մահացել

Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել

Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ

Շարունակելով ներդրումը երիտասարդների կրթության մեջ. Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթը

Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBank

Ազգային ավանդույթներն ու միջմշակութային երկխոսությունը՝ մեկ հարթակում․ Գառնիում և Գեղարդում կայացել է «Վարդավառ» երիտասարդական փառատոնը