Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին, հանդիպումը տևեց մի քանի րոպե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տևեց մի քանի րոպե:

Նախատեսվածի նման կողմերը ժամը 10:00-ին եկել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոց: Հանդիպումը կազմակերպվել էր լրագրողների ներկայությամբ:

«Ուրախ ենք, որ արձագանքեցիք խոսելու իմ բազմաթիվ կոչերին: Թեև ես լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել, այդուհանդերձ ուրախ եմ»,- այս խոսքերով հանդիպումը սկսեց ՀՀ վարչապետ Սարգսյանը:

Փաշինյանի խոսքով՝այստեղ թերևս կա թյուրըմբռնում, քանի որ նա չի եկել երկխոսության, այլ եկել է քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ փոխանցման հարցը:

«Դա բանակցություն չի, դա երկխոսություն չի: Դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք չեք քաղել դասեր մարտի 1-ից: Եվ եթե պետք է խոսել այդ տոնով, ապա ինձ մնում է միայն ևս մեկ անգամ խորհուրդ տալ, որ գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ողջ պատասխանատվությունը ձեր վրա է: Ընտրեք»,- հայտարարեց Սարգսյանը:

Փաշինյանընշեց, թե որևէ մեկը չի համարձակվել ու չի կարող համարձակվել խոսել սպառնալիքների տոնով: Նա նշեց՝ իբր «իրավիճակը Հայաստանում արդեն փոխվել է, իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը»:

«7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու ժողովրդի անունից: Եվ ես այլևս ցանկություն չունեմ ձեզ հետ շարունակելու խոսակցությունը: Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում, ցտեսություն»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը: Ոտքի ելնելով՝ նա դիմեց լրագրողներին՝ ասելով. «Պարոնայք լրագրողներ, դուք ինքներդ կարող եք հետևություն անել»,- և հեռացավ հյուրանոցից:

Հայերեն العربية English Русский

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան