Ալիևի օգնականն Ադրբեջանի վարչապետ է նշանակվել
1 րոպեի ընթերցում
![Ալիևի օգնականն Ադրբեջանի վարչապետ է նշանակվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/930878.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի խորհրդարանը նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերովօգնականի պաշտոնը զբաղեցնող Նովրուզ Մամեդովին ապրիլի 21-ին հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ապրիլի 11-ին Իլհամ Ալիևը չորրորդ անգամ անընդմեջ ընտրվել էր Ադրբեջանի նախագահի պաշտոնում՝ հավաքելով ձայների 86.02 տոկոսը:
Ընտրություններն անց էին կացվել լայնամասշտաբ խախտումներով, որոնք արձանագրել էին նաև օտարերկրյա դիտորդները: