Սպորտ

Մրցաշրջանի ավարտին Արսեն Վենգերը կհեռանա «Արսենալ»-ից

1 րոպեի ընթերցում

Մրցաշրջանի ավարտին Արսեն Վենգերը կհեռանա «Արսենալ»-ից

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մրցաշրջանի ավարտին կհեռանա «զինագործների» մարզչի պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Արսենալ»-ի պաշտոնական կայքը: «Երկար քննարկումներից և ակումբի ղեկավարության հետ խոսելուց հետո ես հասկացա, որ իմ հեռանալու ժամանակն է: Ես կհեռանամ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: «Արսենալ»-ը մարզել եմ նվիրվածությամբ և ազնվությամբ»,-ասել է Վենգերը:

Ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերը Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում է 1996 թվականից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում