1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել թենիսի Մոնտե Կառլոյի «Masters- 1000» մրցաշարի երրորդ շրջան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ շրջանում Խաչանովը 1 ժամ 23 րոպե ձգված մրցախաղում 6:2, 6:2 հաշվով գերազանցել է Ֆրանսիան ներկայացնող Ժիլ Սիմոնին: Մոնտե Կառլոյի մրցաշարի երրորդ շրջանում Խաչանովը կմրցի Նադալ-Բեդեն զույգի հաղթողի հետ: Նա իր հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 19-ին:
Մոնտե Կառլոյի «Masters -1000» մրցաշարը մեկնարկել է ապրիլի 15-ին և կեզրափակվի ապրիլի 22-ին: