Քաղաքականություն

Մոսկվան հուսով Է, որ Հայաստանում իրադրությունը կզարգանա օրենքի շրջանակներում. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Մոսկվան հուսով Է, որ Հայաստանում իրադրությունը կզարգանա օրենքի շրջանակներում. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հուսով Է, որ Հայաստանում իրադրությունը կզարգանա օրենքի շրջանակներում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, լրագրողների հետ զրույցում հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Մոսկվայում հետեւում են արդյոք Երեւանում տեղի ունեցող բողոքի գործողություններին:

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 17-ին շնորհավորական հեռագիր Է ուղարկել Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ, ավելի ուշ կայացել Է նրանց հեռախոսազրույցը:

«Մենք հետեւում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, եւ, որ գլխավորն Է, հուսով ենք, որ ամեն ինչ կընթանա օրինականության շրջանակներում»,-ասել Է Պեսկովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում