Քաղաքականություն

Շոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Շոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է 2025 թվականին Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կառավարության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու ցանկության մասին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Շոլցը հայտնել է Tagesspiegel թերթին տված հարցազրույցում:

«Ես խորապես հավատում եմ, որ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ու ես 2025 թվականին այնքան ուժեղ մանդատ կստանանք, որ կկարողանանք գլխավորել հաջորդ կառավարությունը»,-ասել է նա:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում