Մերձավոր Արևելք

Գազայում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով ավելի քան 40,9 հազար մարդ է սպանվել

1 րոպեի ընթերցում

Գազայում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով ավելի քան 40,9 հազար մարդ է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավելի քան 40,9 հազար մարդ է սպանվել Գազայում Իսրայելի կողմից շրջափակված Պաղեստինյան անկլավում ռազմական գործողության մեկնարկից ի վեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ 

Նրա տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից հատվածի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է 40 939 մարդ, վիրավորվել՝ 94 616-ը։ 

Գերատեսչությունը հավելել է, որ միայն երկու օրվա ընթացքում Իսրայելի բանակի կողմից ռմբակոծությունների և գնդակոծությունների ժամանակ սպանվել է 61, վիրավորվել՝ 162 պաղեստինցի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում