Տնտեսություն

Հայաստանը մասնակցում է «Riga Food 2024»-ին ցուցահանդեսին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը մասնակցում է «Riga Food 2024»-ին ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է «Riga Food 2024» սննդի, խմիչքների, սննդի վերամշակման տեխնոլոգիաների, փաթեթավորման, նորարարության, ՀոՌեԿա և խանութների սարքավորումների և ծառայությունների 29-րդ միջազգային ցուցահանդեսին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ նախարար Պապոյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է միասնական հայկական տաղավարով՝ ներկայացնելով 27 հայկական ընկերության արտադրանք (ալկոհոլային խմիչք, ըմպելիք, շոկոլադ, թեյ, պատրաստի սնունդ և այլն)։

«Շրջեցի ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացա ներկայացված արտադրանքին, զրուցեցի մասնակիցների հետ։

Ընդհանուր առմամբ, այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում է 12 երկիր՝ ազգային տաղավարով, ինչպես նաև ընկերություններ, առևտրային ցանցերի ներկայացուցիչներ Լատվիայից, Լիտվայից, Սլովակիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Ուզբեկստանից, Էստոնիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից»,-գրել է Պապոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում