Սահմանամերձ գյուղերում գիշերը հանգիստ է անցել. մանրամասներ Բաղանիսում բեռնատարի վրա Ադրբեջանի կրակոցներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների արձակած կրակից ապրիլի 12-ի երեկոյան վնասվել է «Սպայկա» ընկերության բեռնատարի դիմապակին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը: «Դեպքը տեղի է ունեցել երեկոյան 22:30-ի կողմերը Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում: Մեքենան ընթացքի մեջ է եղել, մոտ տարածություն է այդտեղ, արդյունավետ կրակ են կարողանում վարել, հակառակորդի հենակետը մոտ 500-600 մետր հեռավորության վրա է միջպետական ճանապարհից: Կրակել են «Սպայկա» ընկերության բեռնատարի վրա, ապակին է վնասվել, վարորդին ոչինչ չի պատահել: Վարորդը եկել, գյուղում կանգնել է, հետո ճանապարհը շարունակել»,-ասաց Նարեկ Սահակյանը: Նա նշեց, որ գյուղի ուղղությամբ, բարեբախտաբար, չեն կրակել:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ սահմանամերձ մյուս համայնքներում ևս գիշերը հանգիստ է եղել: «Գիշերը նորմալ է անցել»,-ասաց նա:

Ապրիլի 12-ին քաղաքացիական բեռնատարի ուղղությամբ կրակի վերաբերյալ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները։ Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժել։ Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է»:

Հայերեն English Русский

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին