Տարածաշրջանային

Ռուսաստանից կախվածությամբ պայմանավորված՝ Թուրքիան, հնարավոր է, չաջակցի Ադրբեջանին պատերազմ սկսելու հարցում

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանից կախվածությամբ պայմանավորված՝ Թուրքիան, հնարավոր է, չաջակցի Ադրբեջանին պատերազմ սկսելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Սիրիայում ընթացող գործընթացներում այս կամ այն չափով կախված է Ռուսաստանից: Եվ դա կարող է հանգեցնել նրան, որ չաջակցի Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու Հայաստանի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը:

«Թուրքերը Սիրիայում ընթացող գործընթացներում ինչ-որ չափով կախված են ռուսական գործոնից: Ամենից քիչ պատերազմ այսօր պետք է Ռուսաստանին: Երրորդ ճակատում պատերազմը Ռուսաստանին ձեռնտու չէ: Դա նկատում ենք նաև Լավրովի հայտարարություններում: Հույս ունեմ, որ կխուսափենք խոշոր պատերազմական գործողություններից Ադրբեջանի հետ»,-ասաց Հարությունյանը:

Հարությունյանը նկատեց, որ ռուս պաշտոնյաներն էլ այս շրջանում ավելի հաճախ են այցելում Հայաստան, քան նախկինում:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի ներկայիս քաղաքականությունն ուղղված է նրան, որ հոգեբանական և տեղեկատվական ազդեցություն ունենա Հայաստանի վրա: Անդրադառնալով Ադրբեջանում ընթացող նախագահական ընտրությունների հնարավոր ազդեցությանը սահմանին տիրող իրավիճակի վրա՝ Հարությունյանը նշեց՝ դա և Նախիջևանի կողմից վերջերս արձակված կրակոցները ևս Ալիևի հոգեբանական ազդեցություն ունենալու գործընթացի շարունակությունն են: Նա դրանք որակեց պարզապես սպառնալիք:

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում