Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

2 րոպեի ընթերցում

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը հերթական անգամ փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը՝ մեղադրելով հայկական կողմին հանդիպումից հրաժարվելու մեջ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպան Բալայանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ՝ անդրադառնալով ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունենալու առաջարկից հրաժարվելուն։

«Ալիևյան ռեժիմի քարոզչությունն, ինչպես միշտ, անօգուտ կերպով փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը։ Հայաստանն առաջարկել է և դեռ պատրաստ է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև», - նշված է Տիգրան Բալայանի գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում