Մշակույթ

#CultTalk. Կինեմատոգրաֆիստների միությունը պետք է դառնա միջազգային կենտրոն. Հարություն Խաչատրյան 

7 րոպեի ընթերցում

#CultTalk. Կինեմատոգրաֆիստների միությունը պետք է դառնա միջազգային կենտրոն. Հարություն Խաչատրյան 

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության շենք մտնելիս թեև ներկի հոտ չես զգում, բայց նկատում ես, որ շենքում յուրահատուկ նոր շունչ է թևածում: Եվ թարմությունը միայն տարածքի վերանորոգմանը չի վերաբերում… «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի հիմնադիր, ճանաչված հայ ռեժիսոր, բազում միջազգային մրցանակների դափնեկիր Հարություն Խաչատրյանը, ով ընդամենը կես տարի է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը, «Ոսկե ծիրան»-ի շռնդալից հաջողությունը միությունում կրկնելու ու ավելի մեծ և հավակնոտ ծրագրեր իրականացնելու նպատակ ունի: Նա հայ կինոն ցանկանում է տեսնել բոլորովին այլ հարթության վրա:

«Արմենպրես»լրատվական գործակալության նոր՝ #CultTalkմշակութային նախագծի հյուր ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանը պատմում է միությունում կատարած աշխատանքի, կինոցուցադրությունների, կառույցը միջազգային ու տուրիստական կենտրոն դարձնելու և այլ ծրագրերի մասին:

«Ոսկե ծիրան»-ից՝ Կինեմատոգրաֆիստների միություն

Ես կինոյին նվիրված մարդ եմ, և կինոյին նվիրված ցանկացած մարդ մտածում է, թե ինչ կարող է անել այս ասպարեզում: Մենք ունեինք կինոժառանգություն, որը մոռացության էր մատնվել, հայկական ֆիլմերը ցիրուցան եղան աշխարհով մեկ, որովհետև կինոստուդիան փակվեց, վաճառվեց: Ունեինք կինոմիություն, որը կարծես Սովետական Միության մնացորդներից լիներ: Ժամանակին նման կառույցները զբաղվում էին վերահսկողությամբ… Այսինքն՝ այնքա՜ն հարցեր կային: Միայն «Ոսկե ծիրան»-ով զբաղվելը շատ մեծ էգոիզմ կլիներ:

Կինեմատոգրաֆիստների միության առաջնային խնդիրները

Մեզ համար շատ կարևոր էր, որ մենք պահպանենք մեր ժառանգությունը: Ահա թե ինչու առաջիններից մեկն էր կինոթանգարան ստեղծելու նախագիծը: Թանգարանն իր հարկի ներքո ամբողջ աշխարհից կհավաքի, կմեկտեղի այն ամենը, ինչ մենք ենք ստեղծել:

Մեր առջև դրած երկրորդ խնդիրը գիլդիաների ստեղծումն էր: Այսօր, բացի Հայաստանից, աշխարհի տարբեր երկրներում կան պրոֆեսիոնալ գիլդիաներ: Գիլդիաների ստեղծումն օգնում է, որ պրոֆեսիոնալները հավաքվեն իրար կողքի, բարձրաձայնեն խնդիրներ, ստեղծեն օրենքներ, որոնցով պետք է պաշտպանվեն, օրենքներ, որոնց միջոցով պետք է հարաբերվեն մյուսների հետ:

Գիլդիաներն են հենց ընտրելու, թե ովքեր են դառնալու Կինեմատոգրաֆիստների միության անդամներ: Ստեղծել ենք նաև գիլդիաների մրցանակաբաշխություն, և գիլդիաների անդամներն ամեն տարի պետք է ընտրեն լավագույններին՝ լավագույն սցենարիստին, օպերատորին, ռեժիսորին, դերասանին և այլն:

…Միությունը պետք է իսկապես մի լուրջ միջազգային կենտրոն դառնա, որտեղ պետք է իրականացվեն և՛ կրթական, և՛ ճանաչողական ծրագրեր:

Անցած գրեթե 6 ամսում մենք արդեն կարողացանք ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ կազմակերպել: Շատ լավ համագործակցում ենք կինոգետների և կինոլրագրողների գիլդիայի հետ, շատ լավ աշխատում է օպերատորների գիլդիան: Շաբաթը 3 անգամ միությունում տեղի են ունենում կինոցուցադրություններ: Մենք բացել ենք մեր փոքր դահլիճը, որը 50 մարդ է տեղավորում: Այն միշտ լեփ-լեցուն է, և ցուցադրությունների ժամանակ տարբեր ժանրերի ֆիլմեր ենք ներկայացնում:

Ունենք մեծ դահլիճ, որը 30 տարի չի աշխատել: Այն Երևանի ամենահաճելի վայրերից էր: Մենք հենց այստեղ էինք դիտում արտասահմանյան ֆիլմերը: Այս դահլիճը մոռացության էր մատնվել: Այսօր արդեն վերանորոգել ենք այն, շուտով կբացենք: Այն արտհաուս, փառատոնային, մշակութային, կրթական ֆիլմերի կենտրոն է դառնալու:

Համաշխարհային հիմնադրամներ և լավ առաջարկներ

Պետք է մարդկանց սովորեցնել օգտվել աշխարհի հիմնադրամներից: Հայաստանը դժվարին իրավիճակում է, պատերազմող երկիր է, և շատ դժվար է կինոյին մեծ գումարներ հատկացնելը: 1-2 ֆիլմով մենք չենք կարող հուսալ, որ որակ կունենանք: Աշխարհում կան հիմնադրամներ, որոնք փող ունեն, բայց պետք է անգլերեն լավ իմանաս, կարողանաս լուրջ նախագիծ կազմել, համոզել հիմնադրամին, որ ներկայացրել ես համամարդկային նշանակության թեմա, որը պետք է ֆինանսավորել: Համաշխարհային լավագույն հիմնադրամները պատրաստ են ընդունել լավ գաղափարներ:

Կինոյի անցած բարդ ճանապարհը

Կինոն այսօր մեծ ժողովրդականություն է վայելում: «Ոսկե ծիրան»-ը հիմնելիս մեր ցուցադրություններին մասնակցում էին 15-16 տարեկան պատանիներ, որ առաջին անգամ էին էկրանին ֆիլմ տեսնում: Մենք բարդ ճանապարհ անցանք…

Հիմա ամեն ինչ այլ է: Ամեն մի միություն պետք է զբաղվի մշակութային ժառանգությունը պահպանելով և ներգրավելով երիտասարդներին, ովքեր ուզում են ստեղծագործել:

Աջակցություն երիտասարդներն

Պետք է հնարավորություններ ստեղծվեն, որ երիտասարդը կարողանա կրթվել, դաստիարակվել, այնպիսի մթնոլորտում ապրել, որպեսզի չհեռանա այստեղից: Մենք այդ գործին ենք նվիրվել, հուսով ենք գոնե կինեմատոգրաֆիստների համար ստեղծել այդպիսի մթնոլորտ:

Եթե հաջողենք նաև մի հիմնադրամ ստեղծել, որը կկարողանա երիտասարդներին արտերկիր սովորելու ուղարկել, արդեն բավականին մեծ գործ արած կլինենք:

Անձնական ծրագրեր

Ես աշխատում եմ մի ֆիլմի վրա, որն իմ նախագծի մաս է կազմում, կոչվում է «Վերադարձողները»: Միշտ երկրից փախչողների մասին եմ ֆիլմեր նկարել, այս անգամ որոշեցի վերադարձողներին անդրադառնալ: Արդեն ավարտած ֆիլմ ունեմ, պետք է մոնտաժեմ, կոչվում է «Հայ նկարչի ճանապարհը»: Հերոսը տարիներ շարունակ իր կյանքն անցկացրել է Էստոնիայում, Ուկրաինայում: Նկարիչ Վահան Անանյանը շատ մեծ հետք է թողել, բազում նկարներ, ունեցել շատ աշակերտներ: Մայիսին կավարտեմ «Վերադարձողները», «Հայ նկարչի ճանապարհն» էլ մինչև տարեվերջ կվերջացնեմ: Երազում եմ այս երկուսից վերջինի պրեմիերան անել Կինոյի տան դահլիճում:

Հ.Գ.«Արմենպրես» լրատվական գործակալության նոր՝«#CultTalk.խոսելով մշակույթի մասին»նախագծի հերոսները մշակույթիոլորտիներկայացուցիչներն են, որոնց հետ մենք զրուցում ենք գեղեցիկի՝ մշակույթիմասին: Նախագծի նպատակն է ևս մեկ անգամ վերարժևորելհայ ժամանակակիցմշակույթը.մեր հերոսները ներկայացնում են իրենց ծրագրերը, գաղափարները, անդրադառնում այս ոլորտում առկա խնդիրներն ու հաջողությունները:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր

Մշակույթ

«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Մշակույթ

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Մշակույթ

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում