Հասարակական

Երևան-Իջևան ճանապարհահատվածին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր

1 րոպեի ընթերցում

Երևան-Իջևան ճանապարհահատվածին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Իջևան մայրուղի դուրս եկող ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վարորդը մահացել է, իսկ ուղևորը` հոսպիտալացվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ապրիլի 6-ին, ժամը20:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ»,- հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից:

Պարզվել է, որ Սևան քաղաքից դեպի Երևան-Իջևան մայրուղի դուրս եկող ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի 47 RV 047 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Յ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա քարերին:

Վարորդը և ուղևորը՝ 1971 թ. ծնված Ռ. Գ.-ն հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ Ռ. Գ.-իառողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ վարորդը հիվանդանոցում մահացել է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում