Բաքվի առողջարանային գոտիներից մեկում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ
1 րոպեի ընթերցում
![Բաքվի առողջարանային գոտիներից մեկում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/928545.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Սաբունչիի շրջանի Պիրշագի գյուղում գտնվող Գիլավար առողջարանային գոտում հրդեհ է բռնկվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Տեղեկության համաձայն` այրվել է առողջարանային գոտում գտնվող տներից մեկը:
Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 5 մեծահասակ և 2 երեխա: