Քաղաքականություն

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մայիսի 1-ին հանրահավաք-երթ կանցկացնի

1 րոպեի ընթերցում

 Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մայիսի 1-ին հանրահավաք-երթ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մայիսի 1-ին` ժամը 19.00-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հանրահավաք-երթ կանցկացնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանը:

Նրա խոսքով` հանրահավաք-երթը նվիրված է լինելու երկրում առկա սոցիալական կարեւորագույն հիմնախնդիրների բարձրաձայնմանը: «Կուսակցության անդամներն իրենց ելույթներում անդրադառնալու են բանկային համաներումներին: Խոսվելու է աշխատավորների իրավունքների պաշտպանության խնդիրների, շքեղության հարկի կիրառման անհրաժեշտության, բիզնեսի սոցիալական պատասխանատվության օրենքի կիրառման մասին»,-ասաց նա:

Նարեկ Գալստյանը նշեց, որ կուսակցության անդամներն արդեն Երեւանի քաղաքապետարանին են փոխանցել երթ անցկացնելու մասին իրազեկման փաստաթուղթը:

ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամը նշեց, որ բազմամարդ հանրահավաք անցկացնելու համար կուսակցությունը պետք է առաջիկայում լավ աշխատի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում